Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Խանդը գլխուղեղի հիվանդություն է. գիտնականներ

Խանդը գլխուղեղի հիվանդություն է. գիտնականներ

Պիզայի համալսարանի մասնագետները պարզել են խանդի առաջացման բնույթը: Ըստ նրանց՝ այս զգացումը հիմնականում ունենում են ամաչկոտ և կասկածամիտ մարդիկ, որոնք փոքր տարիքում տարել են խորը վիրավորանքներ կամ ստորացումներ: Սակայն խանդել կարող են նաև հաջողված մարդիկ, որոնց մասին չես կարող ասել, որ նրանք ունեն ինքնավստահության պակաս: Այս մասին հայտնում է Утро.ru կայքը:

 

Իտալացի մասնագետները հայտնաբերել են գլխուղեղի հատուկ մի մաս, որի պատճառով յուրաքանչյուր մարդ կարող է վերածվել խանդոտ խելագարի: Հետազոտողները հետևել են այն հիվանդներին, որոնք տառապում էին շիզոֆրենիայով, ալկոհոլիզմով և Պարկինսոնի հիվանդությամբ:

 

Գիտնականները կարծում են, որ խանդը կարելի է դասել պաթոլոգիական հիվանդությունների շարքին: Դրա համար այն պետք է հայտնաբերել և բուժել նախնական փուլերում: Ըստ գիտնակաների՝ կա խանդի 5 տեսակ` դեպրեսիոն, պարանոիդային, մանյակալ, բաժանման վախ և հիպերտրոֆիրացված: Նրանց կարծիքով՝ այս հիվանդությունը պետք է բուժել դեղահաբերով:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

26.01.2013

Հարգելի Գայանե, հոդվածը ներկայացված է tert.am-ի կողմից, ուստի ավելի մանրամասնել ի զորու չենք։ Կարծում ենք` այդ հարցին կարող են պատասխանել առայժմ միայն գիտնականները, և կոնկրետ ցուցումներ ու դեղերի անուններ դեռևս հրապարակված չեն։

Գայանե

23.01.2013

Այն, որ խանդը հիվանդություն է, դա նորություն չէ, կարծում եմ շատերիս համար, սակայն որ այն կարելի է բուժել դեղահաբերով, սա ինձ համար նորություն է: Խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի մանրամասնել, թե կոնկրետ որ դեղահաբերով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ